Վահան Տերյան Պտտվի՛ր պտտվի՛ր կարուսել Vahan Teryan Pttvir pttvir karusel
>> YOUR LINK HERE: ___ http://youtube.com/watch?v=Kk3IozJY0fA
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, • Ես քո երգը վաղուց եմ լսել… • Հեքիաթ էր, և հմայք, և անծիր • Խնդություն մշուշում վարդագույն, • Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր • Արևոտ ժպիտով իմ հոգուն… • Սիրո խոսք, և համբույր, և խոստում… • — Արբեցե՛ք այս անուշ համերգում,— • Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում, • Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։ • Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել, • Ես քո երգը վաղուց եմ լսել… • Կար հեռու մի երկիր թովչական, • Արև էր ոսկեղեն աշխարհում. • Շողացին, ժպտացին — էլ չըկան, • Էլ չըկան պատրանքները սիրուն։ • Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք, • — Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. — • Խավարիր, խաբուսիկ անրջանք, • Հեռավոր օրերի հիացում… • Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, • Ես քո երգը վաղուց եմ լսել… • Կար մի երգ հեռավոր աշխարհում,— • Դու այն երգն ես կրկնում հեռավոր — • «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս, • Եվ հին են քո խոսքերը բոլոր… • Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ», • Ծառուղին՝ ամայի պուրակում, • Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ. • Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն… • Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, • Ես քո երգը վաղուց եմ լսել… • Պարում են խելագար խնջույքում, • — Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,— • Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,— • Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա… • Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, • Ես քո երգը վաղուց եմ լսել… • #poem #vahan_teryan
#############################
![](http://youtor.org/essay_main.png)